ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

12:06 - 09 Սեպ, 2020

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն կամավորականների համար  առցանց դասընթացներ է սկսել։  Դրանք մեկնարկել էին անցյալ տարվա  հոկտեմբերին և համավարակի պատճառով դադարեցվել էին փետրվարի 22-ից։

Կամավորականները դիտելու են մի շարք ուսումնական տեսանյութեր, որոնք հասանելի կլինեն  համակարգիչներում և  բջջային սարքերում: Դրանք  կպատմեն օլիմպիական խաղերի, մարզիկներին, հյուրերին, երկրպագուներին , հաշմանդամներին օգնելու ուղիների մասին։

Ճապոնիայի, ինչպես նաև  այլ երկրների ավելի քան 200 հազար բնակիչներ ցանկություն են հայտնել խաղերի ընթացքում օգնություն ցուցաբերել: Կազմկոմիտեն ընտրել է 80 հազար մարդու։ 

Ավելի վաղ կամավորականներից շատերը մտահոգություն էին հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների իրականացման կապակցությամբ: Ավելին, հարցվածների գրեթե քառորդ մասը կարծում է, որ համաճարակի պատճառով  քառամյակի գլխավոր մարզահանդեսում իրենց աշխատանքը կարող է կասկածի տակ դրվել: 

 

Այլ նորություններ