Ուրմիայի միջազգայինում

11:00 - 30 Նոյ, 2018

Իրանի  Ուրմիա քաղաքում հաջորդաբար  անցկացվեցին ազատ և հունահռոմեական  ըմբշամարտի միջազգային մրցաշարեր: Հայտավորված էին ութական  թիմեր: Մասնակիցների  շարքում  էին  Հայաստանի   պատվիրակները:  Պայքարը թիմային  էր, որն անցկացվեց շրջանաձև մրցակարգով:

Մեր ազատ ոճի հավաքականը թերի կազմով հանդես եկավ: Մասնակից չունեինք 97 կգ քաշային կարգում, իսկ 79 կգ քաշային Արման Ավագյանն  առաջին իսկ  գոտեմարտում վնասվածք ստացավ: Հայաստանի ըմբիշներից առավելապես հաջող հանդես եկան Արսեն Հարությունյանը / 61 կգ /  և Վազգեն Թևանյանը / 65 կգ /: Նրանք չորսական հաղթական  գոտեմարտ անցկացրին:Թիմային պայքարում մեր պատվիրակները եզրափակեցին վեցյակը: Իսկ ահա հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ությակի պայքարում գրավեց պատվավոր երրորդ տեղը: Թիմն այս պահին վերադարձի ճանապարհին է:

 

ՀԱՕԿ  լրատվական բաժին

Այլ նորություններ