ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՌՅԱԿՈՒՄ

10:37 - 15 Դեկ, 2022

Ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց մրցաշարում / Բոգոտայում  / ելույթ ունեցան Հայաստանի ներկայացուցիչներից ևս երկուսը:

Լիանա Գյուրջյանը  (81 կգ) երկամարտի 237 կգ (103+134) արդյունքով գրավեց 11 –րդ տեղը:

Առավել հաջող հանդես եկավ  Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ): Նա պոկեց 108 կգ, հրեց 130 կգ և  երկամարտի 238 կգ ցուցանիշով եզրափակեց լավագույն քառյակը:  

Արժե նշել, որ Հռիփսիմեն  երրորդը ճանաչված ուզբեկ մարզուհուն զիջեց   ընդամենը երեք կիլոգրամ:

Հայաստանի գերծանր քաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը ասպարեզ կելնեն  դեկտեմբերի 16-ին:

Հիշեցնենք, որ  մեր թիմից առայժմ մեդալակիր է դարձել միայն 102 կգ քաշային,  գյումրեցի Սամվել Գասպարյանը, որը գրավել է երրորդ տեղը:

 

Այլ նորություններ