Երևանի << Միկա >> մարզադահլիճում այսօր կավարտվի Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը:
Եզրափակիչը կսկսվի ժամը 16. 00 –ին: Չեմպիոնի կոչման համար մեր երկրի ներկայացուցիչներից կմասնակցեն Գոռ Ազիզյանը ( 57 կգ ), Աղվան Ալեքսանյանը ( 80 կգ ) և Դավիթ Սիմոնյանը ( 86 կգ ):
Երևանյան ստուգատեսին հաջորդել է Տաշքենդում սկսված բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: 104 երկրների 650 պատվիրակների թվում են նաև կաշվե ձեռնոցի հայաստանցի 11 վարպետներ: Նրանցից առաջինը պայքարի մեջ է մտել Արթուր Ղազարյանը ( 60 կգ ): Նա << իր թիմի բացումը >> կատարեց նոկաուտով ՝ Բուրունդիի ներկայացուցիչ Մուհամեդ Նտունգիյեբոսեի նկատմամբ:
Այսօր, մրցաշարի երրորդ օրը, Արթուր Ղազարյանը իր երկրորդ մրցելույթը կունենա: Մրցակիցն է զամբիացի Անդրեյ Չիլատայը:
Թիմակցի հաղթական մեկնարկը կրկնեց Ռաֆայել Հովհաննիսյանը ( 86 կգ ), որը պարտության մատնեց իսրայելցի Յան Զաքիին:
Ավաղ, ունենք նաև կորուստ: Համբարձում Հակոբյանը ( 80 կգ ) պարտվեց չինացի Կե Թուոհետաերբիեին և վերածվեց հանդիսականի: