ՏՈԿԻՈՅԻ ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ

11:48 - 22 Դեկ, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / հակադոպինգային համաշխարհային գործակալության / WADA /   աջակցությամբ թեստավորման միջազգային գործակալությանը  / ITA / հանձնարարել է  գործարկել դոպինգ նմուշների երկարաժամկետ պահպանման և վերստուգման գլոբալ ծրագիր: 

Տոկիոյի  և հետագա բոլոր օլիմպիական  խաղերի մասնակիցներից վերցված  նմուշները հետագա վերլուծության համար  կպահվեն հատուկ հաստատությունում։

ITA- ի գործող և ապագա գործընկերները նույնպես կկարողանան մուտք գործել  պահեստարան, կատարել  կրկնակի ստուգում ՝  իրենց հակադոպինգային ծրագրերն ամրապնդելու համար:

ITA- ն նշել է, որ նախորդ նմուշների վերանայման նախագծերում  կանոնների բազմաթիվ  խախտումներ են հայտնաբերվել։ Վերջին տասնամյակում նմուշների երկարաժամկետ պահպանումը դարձել է  մաքուր  մարզիկներին  պաշտպանելու և դոպինգի դեմ պայքարի ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկը: 

Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն, նմուշները կարող են պահվել և ստուգվել հավաքագրումից հետո մինչև 10 տարի: Դա թույլ է տալիս  վերլուծել նախկինում չբացահայտված արգելված նյութերի առկայությունը: 

ITA- ն արդեն ստեղծել է խիստ անվտանգ պահեստարան և պատրաստ է նմուշներ ստանալ: Ամառային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին  և ազգային հակադոպինգային գործակալություններին  խորհուրդ է տրվում  այնտեղ հավաքել  Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստության ընթացքում հավաքված նմուշները:

 

 

 

 

Այլ նորություններ