Լոնդոնում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Նարեկ Ղուկասյանը 400 մ վազքում չի կարողացել հաղթահարել նախնական փուլը:
Ղուկասյանը 49:70 արդյունքով զբաղեցրել է վերջին հորիզոնականը: Թեեւ այս արդյունքը նրա համար լավագույնն է ընթացիկ մրցաշրջանում:
400 մ վազքին հայտավորված էր 53 աթլետ: Նրանցից երեքը որակազրկվել են: