ՈՒՐԱԽԱԼԻ ՆԱԽԵՐԳԱՆՔ

10:37 - 02 Հոկ, 2023

Բելգիայի Անտվերպենում  անցկացվում է սպորտային  մարմնամարզության աշխարհի  52-րդ առաջնությունը: 73 երկրների 400 մարզիկներ  պայքարում են խաղարկվող մրցանակների և օլիմպիական ուղեգրերի համար:

Որակավորման փուլը հրաշալի նախերգանք  էր  մեր երկիրը ներկայացրած հնգյակի կատարմամբ:

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը բազմամարտում ճանաչվեց 16 –րդը և նվաճեց  Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր: Նա  առաջին արդյունքով եզրափակիչ մտավ նաև հենացատկում:

Վճռական փուլ են մտել  նաև Արթուր Ավետիսյանը , Վահագն Դավթյանը / երկուսն էլ ՝ օղակներ /,  Հարություն Մերդինյանը / նժույգթափեր /: Նրանց թիմակից Գագիկ Խաչիկյանը նժույգթափերում, ճիշտ է, ճանաչվեց իններորդը, բայց որպես պահեստային,  գուցե  հնարավորություն ստանա մասնակցել եզրափակիչին, որոնք նշանակված են  հոկտեմբերի  7 –ին և 8 –ին: 

Այլ նորություններ