ԽԱՂԱՑԱՆԿԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԱՅՍՕՐ

09:37 - 17 Դեկ, 2021

Դեկտեմբերի 16-ին` շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Ազգերի Լիգայի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց B լիգայի առաջին խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուկրաինայի հավաքականները:

Հանդիպումների կկայանան 2022 թ. հունիսին և սեպտեմբերին: Վերջնական խաղացանկը կհաստատվի դեկտեմբերի 17-ին: 

Մրցակիցների մասին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասել է, որ հայտնվել են բավականին ուժեղ խմբում, որտեղ կա թիմ, որն անցյալ տարի հանդես է եկել A լիգայում: Այն, որ մեր թիմը մրցելու է  ուժեղ մրցակիցների դեմ, նշանակում է, որ Հայաստանի ֆուտբոլիստները  որոշակիորեն առաջադիմել են,  և ունեն   համապատասխան մակարդակ:

Մրցակիցներն ունեն  ֆիզիկական բարձր պատրաստականություն, և, բացի այդ, նրանց շարքերում կան տեխնիկատակտիկական  որակներով  օժտված վարպետներ:

Պետք է մրցունակ լինել և յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար: Խմբի ֆավորիտը, բնականաբար, Ուկրաինան է, սակայն Իռլանդիան և Շոտլանդիան նույնպես փորձառու և հմուտ համակազմեր են:

Այլ նորություններ