Սերբիայի մայրաքաղաք Բելգրադին ապրիլի 28 –ին հրաժեշտ կտան Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մասնակիցները: Նրանք իրենց երկրներ կվերադառնան տարբեր տրամադրությամբ: Հասկանալի է, որ մեդալակիրներին դիմավորողներ կլինեն:
Ջերմ շնորհավորանքների կարժանանան հատկապես Բարեղամ Հարությունյանը / 48 կգ / և Նարեկ Մանասյանը / 92 կգ /: Նրանք երեկ հերթական հաղթանակը տոնեցին, մտան եզրափակիչ և իրենց համար ապահովեցին առնվազն արծաթե մեդալ: Ենթադրում ենք, որ եզրափակիչում, ոսկե մեդալի համար պայքարում, մեր երկյակը կդրսևորի առավել բարձր մարտունակություն, անկոտրում կամք, հաղթանակի մեծ ձգտում և կարժանանան ոսկե մեդալների:
Բրոնզե պարգևներ կստանան երրորդը ճանաչված Արթուր Բազեյանը / 57 կգ /, Արթուր Սահակյանը / 60 կգ /, Արարատ Հարությունյանը / 67 կգ /, կանանց թիմից ՝ Անուշ Գրիգորյանը / 50 կգ / և Անի Հովսեփյանը / 70 կգ /: