32 ՏԱՐԻ ԱՌԱՋ

11:28 - 22 Հոկ, 2020

Կարատեի  միջազգային ֆեդերացիայի կեսդարյա հոբելյանի առթիվ  շնորհավորեցինք  մարզաձևի հայկական  ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Գրիգոր Միքայելյանին։ Զրույցի ընթացքում ասաց , որ Հայաստանի կարատեի ֆեդերացիան ստեղծել են 1988թ․։ Կազմակերպությունը եվրոպական ընտանիքի անդամ է դարձել 1993 –ին, իսկ մեկ տարի հետո անդամագրվել է նաև  աշխարհի ֆեդերացիային։

Գ․ Միքայելյանը արդեն երկու տարի գլխավորում է  միայն  շոտոկան մարզաձևի համապետական ֆեդերացիան, ունի մասնագիտական վարպետության բարձրագույն կարգ՝ ութերորդ դան։ Հայաստանում / նկատի ունենք նաև Արցախը / մարզաձևով պարապում է շուրջ երեք հազար մարդ։ Կարատեի հիմնադիր,  ճապոնացի աշխարահահռչակ Գիչին Ֆունակոշին ստեղծել է նաև շոտոկան կարատեի ոճը։ Հաճելիորեն տեղեկացանք նաև, որ մարտաոճի հայկական կառույցի պատվավոր նախագահն է  Արցախի թեմի առաջնորդ, Արքեպիսկոպոս Պարգև Սրբազան Մարտիրոսյանը։ Նա շոտոկանի վարպետ է, ունի հինգերորդ դան սև գոտի, եղել է  մարզաոճի  մեր լավագույն մարզիչ – մասնագետներից մեկը։

 

Այլ նորություններ