ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿ

11:08 - 17 Մար, 2021

Իրանի Դիզին քաղաքում տեղի ունեցավ  լեռնադահուկային սպորտի  միջազգային մրցաշար: Հայաստանը ներկայացրին ծաղկաձորցիներ Աշոտ Կարապետյանը և Հարություն Հարությունյանը:

Մասնակիցները հանդես եկան ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մրցաձևերում:

Ոլորավայրէջքում  հաջողության հասավ Աշոտ Կարապետյանը: Նա չորս մեկնարկից մեկական անգամ արժանացավ երկրորդ և երրորդ մրցանակի: Բայց Աշոտին չհաջողվեց հսկա ոլորովայրէջքում դառնալ մրցանակակիր: Փոխարենը չորրորդ և վեցերորդ տեղը գրավեց Հարություն Հարությունյանը, ասել է թե՝ նա կարողացավ հաղթահարել մրցատարածությունը:

Մրցաշարի մասին ծաղկաձորցի մարզիչ Սեյրան Հարությունյանն ասաց, որ մեր տղաները ձախողվեցին մյուս բոլոր մեկնարկներում: Մրցուղին բարձր արագություն զարգացնելու և մրցանակակիր դառնալու ցանկությունը մեծ է եղել, որի արդյունքում նրանք վերջնագծին չեն հասել:   

 

Այլ նորություններ