Հայաստանի սպորտային մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը տպավորիչ ելույթներ են ունեցել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Նրանք Pharaoh's cup մրցաշարում նվաճել են ութ մեդալ ՝ չորս ոսկե, երեք արծաթե և մեկ բրոնզե:
Համլետ Մանուկյանը լավագույնն է եղել զուգափայտ, օղակներ, նժույգթափեր և ազատ վարժություններում, իսկ Մամիկոն Խաչատրյանը երկրորդն է ճանաչվել նշած մրցաձևերում ու երրորդը՝ նժույգթափերում: