ՍՈՒՍԵՐԱԿԻՐՆԵՐՆ ԱՆՆԱՀԱՆՋ ԵՆ

10:58 - 14 Սեպ, 2020

Սեպտեմբերի 12 –ը սուսերամարտի միջազգային օրն է։  Այդ առթիվ  մարզաձևի միջազգային ֆեդերացիան  / FIE /, հասկանալի պատճառով , տոնական միջոցառումը կազմակերպեց առցանց եղանակով՝  << Սուսերամարտ, կիրք, ընտանիք >> ։

Սուսերամարտի  միջազգային ֆեդերացիայի հայտարարությունում  նշված է, որ մարզաձևի միջազգային օրը միավորում է մարդկանց, հորդորում, որպեսզի նրանք սիրեն, սովորեն  ու մտածեն սուսերամարտի առաջընթացի  մասին։

Զուգահեռաբար տեղի ունեցավ  նաև սուսերամարտի Եվրոպայի ֆեդերացիայի համագումարը։ Այն նախատեսված էր  անցկացնել Սոչիում, բայց կորոնավիրուսի պատճառով միջոցառումն ընթացավ հեռավար եղանակով։

 

 

 

Այլ նորություններ