Ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից 100 օր առաջ Տոկիոյի քաղաքապետարանում հետհաշվարկի արարողություն է տեղի ունեցել:
Այդ առթիվ Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն հետևյալն է ասել . << Շնորհակալ ենք բոլոր նրանց , ովքեր նպաստել են այս իրադարձությանը: Մենք կարողացանք դա անել, շնորհիվ կորոնավիրուսի դեմ ուղղված միջոցառումների և բժիշկների ջանքերի: Մտադիր ենք բարձր կարգով կազմակերպել օլիմպիական խաղերը: Անվտանգ մրցակցությունը մնում է մեր առաջնահերթ խնդիրը և անհամբերությամբ ենք սպասում խաղերի մեկնարկին ՝ հուլիսի 23 –ին >> :
Հետհաշվարկի առթիվ քաղաքապետարանի շենքում տեղադրվել են 2,6 մ բարձրությամբ օլիմպիական և պարալիմպիկ խաղերի թալիսմանների ֆիգուրները, իսկ Տակաո լեռան գագաթին ՝ օլիմպիական խաղերը խորհրդանշող հինգ օղակները: