Պրոֆեսոր Ռիչարդ Մաքլարենը, ով երկար տարիներ եղել է Լոզանի (Շվեյցարիա) սպորտի միջազգային արբիտրաժային դատարանի (CAS) անդամ, հաստատել է Երևանում կայացած բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի / IBA / արտահերթ համագումարում կատարված ընտրությունը: Նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել IBA-ի գլխավոր քարտուղարին. «Որպես համաժողովի տեսուչներից մեկը, կարող եմ հաստատել, որ ամեն ինչ կարգին է։ Որպես փորձագետ հետևել եմ էլեկտրոնային գործընթացին: Կարող եմ ասել ՝ որևէ խնդիր կամ քվեարկության արդյունքների մանիպուլյացիա չի եղել»,- ասված է Մաքլարենի նամակում:
IBA-ի երևանյան արտահերթ համագումարում վստահության հստակ քվե տրվեց IBA-ի ներկայիս նախագահ Ումար Կրեմլյովին: