Երևանի նախկին << Միկա >> մարզադահլիճում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը: Իրենց հարաբերությունները որոշեցին 72 մարզիկներ: Դիտարժան գոտեմարտեր շատ եղան: Ընդհանրապես մասնագետները չդժգոհեցին մասնակիցների ընդհանուր պատրաստականությունից: Ստուգատեսը նպաստեց մեծահասակաների հավաքականը համալրած երիտասարդ ըմբիշների մրցափորձի հարստացմանը:
Նոր տարվա հունվարի 17 –ից մեր երկրի հավաքականը գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ Ծաղկաձորում կսկսի նոր մրցաշրջանի նախապատրաստական ուսումնամարզական առաջին հավաքը:
ՀԱՕԿ լրատվական բաժին