Փարիզի օլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարի մասնակից, երևանցի Էլմիրա Կարապետյանը այսօր ՝ հուլիսի 17-ին մասնակցել է օլիմպիական ջահի փոխանցավազքին: Նրա վազքուղին ձգվել է Վիլերս Կոտերեց քաղաքով ։
Մարզուհին ասել է, որ աննկարագրելի հպարտություն է ապրել այդ միջոցին, որովհետև միջոցառման ընթացքին հետևող բազմությունը վանկարկել է Հայաստան, Հայաստան . . .
Նշենք, որ Էլմիրա Կարապետյանը կրակագիծ կելնի հուլիսի 27-ին: Նա հանդես կգա օդամղիչ ատրճանակով՝ 10մ. հեռավորությունից: