Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացման մասին ՄՕԿ –ի նոր որոշումը հավանության է արժանացել տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներում։
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF) նախագահ Ուրսուլա Պապանդրեուն հետևյալն է ասել ․ << ՄՕԿ –ի նոր վճիռը անորոշ բազմաթիվ հարցերի պատասխան տվեց։ Մեր ֆեդերացիան կհամագործակցի ՄՕԿ –ի հետ ՝ որակավորման մրցումների համար նախատեսված նոր համակարգի արագ վերանայման հարցում ։ Սա լրացուցիչ վստահություն կհաղորդի մարզիկներին։ Հաստատված ժամկետների համապատասխան ֆեդերացիան կվերանայի իր ծրագրերը >> ։