Հայաստանի մինչ 18 տարեկան բասկետբոլիստուհիների հավաքականը շարունակում է իր հուսադրող ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Երկրորդ խաղում մեր թիմը 73 : 48 հաշվով հաղթեց Կոսովոյի մարզուհիներին:
Հանդիպման արդյունավետ խաղացողը մեր թիմում Էյվա Օնիլ Էսկանդարյանն էր: Նա վաստակեց 26 միավոր և ութ անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին
Երրորդ հանդիպումը մերոնք կանցկացնեն այսօր ՝ օգոստոսի 3-ին` ալբանացիների հետ: