<< Եվրո-2022 >> - ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Վառնայում առաջին հանդիպումն անցկացրեց Բուլղարիայի թիմի հետ։ Մեր ընտրանին գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի ղեկավարությամբ 4 ։ 0 խոշոր հաշվով վստահորեն հաղթեց դաշտի տերերին։
Գոլերի հեղինակ դարձան Համլետ Մանուկյանը / երկու / , Դավիթ Ասլանյանը և Վլադիմիր Սանոսյանը։
Պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին։