ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐ

10:34 - 05 Ապր, 2021

Ճապոնիայի փոստային ծառայությունը  Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ թողարկել է  նամականիշերի հավաքածու: Դրանք վաճառքի կհանվեն հունիսի 23-ին ` խաղերի բացումից մեկ ամիս առաջ: Արտոնագրված գրքույկ կարելի է ձեռք բերել ծագող արևի երկրի ցանկացած փոստային բաժանմունքում, ինչպես նաև կազմակերպության  պաշտոնական կայքում: 25 նամականիշի արժեքը  մոտավորապես 19 ԱՄՆ դոլար է: Նամականիշի  դիմային երեսին  ներկայացված են 50 օլիմպիական և 23 պարալիմպիկ ամառային մարզաձևերի պատկերներ: Ֆիլատելիստների համար մատչելի կլինի նաև հատուկ ալբոմ, որտեղ հնարավոր է տեղադրել  գնված նամականիշերը: 

Հավաքածուն, բացի 75 սովորական նամականիշից, կներառի  նաև հինգ  դոլար արժողությամբ փոստային նամականիշ՝  Տոկիոյի ազգային մարզադաշտի պատկերով:

 

Այլ նորություններ