Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մեր պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում: ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տալլինի << Ա լը Կոք >> մարզադաշտում։
Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին և կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։
Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր կմրցի Շվեդիայի թիմի հետ:
Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20:30-ին:
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում՝ Լեհաստանի Լյուբլին քաղաքում։