ՉԻՆԱՍՏԱՆԻ ՍՏՈՒԳԱՏԵՍԻ ՇՈՒՐՋ

11:37 - 30 Սեպ, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստում   հայտարարվել են  Պեկինում, 2022թ. անցկացվելիք  24 -րդ ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման անվտանգության  սկզբունքները: Դրանք  հիմնված են միջազգային փորձագետների, Չինաստանի իշխանությունների հետ խորհրդակցությունների, ինչպես նաև Տոկիոյի  օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մասնակիցների փորձի հիման  վրա: 

Այն մարզիկները , ովքեր պատվաստված կլինեն,  Չինաստան ժամանելուց հետո կընդգրկվեն հատուկ համակարգում, իսկ չպատվաստավածները  21-օրյա կարանտին կանցնեն: Նրանք, ովքեր կներկայացնեն պատվաստումից ազատման բժշկական տեղեկանք – հիմնավորում, կքննարկվի մրցումների մանակցության թույլտվությունը՝  անհատական կարգով:

2022թ.  հունվարի 23 -ից մինչև պարալիմպիկ խաղերի ավարտը ներդրվելու է խաղերի անվտանգ անցկացումն ապահովելու կառավարման համակարգ: Այն  կընդգրկի ձմեռային մարզահանդեսի  հետ կապված բոլոր ոլորտները, ներառյալ՝  ժամանումները, մեկնումները, տրանսպորտը, կացարանը, սնունդը, մրցումները, բացման և փակման արարողությունները: 

Մասնակիցներին կթույլատրվի շարժման մեջ լինել  միայն մրցասպարեզների միջև, իսկ կամավորներին ու աշխատակիցներին  ` իրենց պարտականությունները մասշտաբով: Նախատեսվում է ստեղծել հատուկ տրանսպորտային համակարգ: 

<< Պեկին -  2022 >> կազմկոմիտեն կհաստատի  բոլոր այն պատվաստանյութերը, որոնք ճանաչել են  ԱՀԿ –ն, համապատասխան միջազգային կազմակերպությունները, երկրներն  ու  տարածաշրջանները: Օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցները կանցնեն ամենօրյա թեստավորում:

Խաղերի կազմկոմիտեն որոշել է  մրցումների  տոմսերը վաճառել բացառապես Չինաստանում բնակվող քաղաքացիների համար: 

Սահմանափակումների մասին հավելվածի  առաջին տարբերակը կթողարկվի հոկտեմբերի վերջին, իսկ երկրորդը՝  դեկտեմբերին:

Ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում  կանցկացվեն 2022թ. փետրվարի 4 – 20 –ը:

Այլ նորություններ