Երեւանում ընթացող շախմատի Հայաստանի կանանց 73-րդ առաջնության երկրորդ տուրի կենտրոնական պարտիայում Մարիա Կուրսովան սեւերով հաղթեց Մարիա Գեւորգյանին:
Մյուս պարտիաների արդյունքները. Աննա Սարգսյան-Սիրանուշ Ղուկասյան՝ 1:0, Լիլիթ Գալոյան-Մարիամ Մկրտչյան՝ 1:0, Սոնա Ասատրյան-Նարե Առաքելյան՝ 0:1, Աննա Խաչատրյան-Սուսաննա Գաբոյան՝ ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակ. Կուրսովա, Սարգսյան՝ 2-ական միավոր, Առաքելյան, Գալոյան՝ 1.5-ական, Ղուկասյան, Գեւորգյան՝ 1-ական, Գաբոյան, Խաչատրյան՝ 0.5-ական, Մկրտչյան, Ասատրյան՝ 0:
Այսօր կայանալիք երրորդ տուրում միմյանց հետ կխաղան Կուրսովա-Խաչատրյան, Առաքելյան-Գեւորգյան, Մկրտչյան-Ասատրյան, Ղուկասյան-Գալոյան, Գաբոյան-Սարգսյան զույգերը: