ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

10:09 - 13 Ապր, 2020

Տոկիոյի օլիմպիական խաղերը 2021 թ․ տեղափոխման ծախսերը ՄՕԿ –ի համար  կարժենան մի քանի հարյուր միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ՝  welt.de –ին։ Դեռ հաշվարկ չի կատարվել,  բայց փաստ է , որ  լրացուցիչ մեծ ծախսեր կառաջանան: 

ՄՕԿ-ը տևական ժամանակ  չէր համաձայնում հետաձգել  խաղերը, հիմնականը`  ֆինանսական կորուստների պատճառն էր։ Ամենամեծ վնասը հասցվել է Ճապոնիային։ Ադ երկիրը  նախապատրաստության վրա  ծախսել է ավելի քան 12 միլիարդ դոլար: 

Ըստ փորձագետների, խաղերի տեղափոխումը գովազդատուների համար կարժենա ավելի քան 1 միլիարդ դոլար: Ազգային օլիմպիական կոմիտեների  և  մասնակից երկրների ֆինանսական կորուստները դեռ պետք է  հաշվարկել:  

Խաղերը տեղափոխելու  պայմանավորվածության  համար ընդամենը երեք օր  է պահանջվել , իսկ  նոր ժամկետների ընդունման  համար ՝ վեց օր։ Հարցերի լուծմանը աջակցել է  առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Առաջնահերթությունը տրվել  է  մարզիկների և խաղերում  ներգրավված անձանց առողջության պահպանմանն ու կորոնավիրուսի  տարածման  խոչընդոտմանը:

 

Այլ նորություններ