ԵՐԵՔ ՄԱՐՏԻԿ

09:57 - 10 Մայ, 2023

Հայաստանի երեք ներկայացուցիչներ են մասնակցելու   Տաշքենդում  ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի  մենամարտերին: Որոշիչ այդ հանդիպումները նշանակված են այսօր:

Առաջին մրցահերթում  Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) կմրցի կոլումբիացի Մանուել Վիաֆարանի հետ, իսկ  Նարեկ Մանասյանը (92 կգ)՝  իսպանացի Էնմանուել Ռեյես Պլայի հետ:

Այսօր երեկոյան ռինգ կելնի նաև ասպարեզում մնացած  մեր երրորդ պատվիրակը  ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ): Նա հանդիպելու է վրացի Գեորգի Կուշիտաշվիլու հետ:

Հաղթանակի պարագայում մեր տղաները կմտնեն կիսաեզրափակիչ և իրենց համար կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

 

 

Այլ նորություններ