ԱՄՆ –ի Ֆլորիդա նահանգի գլխավոր ֆինանսական տնօրեն Ջիմի Պատրոնիսը նամակով ՄՕԿ ի նախագահ Թոմաս Բախին առաջարկել է 2021թ․ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյից տեղափոխել Ֆլորիդա: Այդ մասին հաղորդել Է WFLA տեղական հեռուստաալիքը, որը պատկանում Է NBC հեռուստաընկերությանը:
Ըստ Պատրոնիսի, Ֆլորիդան ունի զարգացած հյուրանոցային ենթակառուցվածք, տրանսպորտային ցանց, մարզահամալիրներ, որոնց առկայությամբ հնարավոր է նման միջոցառում անցկացնել։
Այդ հրապարակմանը արձագանքել է ՄՕԿ –ը և հայտնել ,որ իրենք նման բովանդակությամբ նամակ չեն ստացել և օլիմպիական խաղերի տեղափոխման հարցը չի քննարկվում։
Տոկիոյի ամառային օլիմպիական մարզահանդեսը կմեկնարկի հուլիսի 23-ին, իսկ պարալիմպիկինը` օգոստոսի 24-ին։