Ուելսի մայրաքաղաքի «Կարդիֆ Սիթի» ստադիոնում, ֆուտբոլի Եվրո – 2024 –ի ընտրական փուլի ծրագրով, տեղի հավաքականը այսօր կհյուրընկալի Հայաստանի ազգային ընտրանուն:
Երեկ նախախաղային մամուլի ասուլիս է տվել մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Նա մասնավորապես ասել է, որ վստահ է իր թիմի ուժերին, տղաները դրական են տրամադրված խաղին: Արդյունքի մասին չի խոսել, բայց ասել է, որ նպատակը Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելն է։
Մեր ֆուտբոլիստները պատրաստ են հանդիպմանը, ազգային երաժշտություն են լսում: Ինչ վերաբերում է մարզասերների աջակցությանը, ապա այդ հանգամանքը որևէ ազդեցություն չի ունենա: Մերոնք խաղալու են նվիրումով: Ուստի չարժե անհանգստանալ . . .