ՈՐՈՇԵԼ Է ՄԱՐԶՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

10:00 - 31 Հուն, 2020

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը հրապարակել է Եվրոպայի առաջնություն մեկնող մարզիկների անունները: Փետրվարի 10 –ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկող ստուգատեսում մեր վարպետներից մրցագորգ կելնեն Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ /, Գևորգ Ղարիբյանը / 60 կգ /,   Սահակ Հովհաննիսյանը / 63 կգ /,  Կարեն Ասլանյանը / 67 կգ /,   Մալխաս Ամոյանը / 72 կգ /,  Կարապետ Չալյանը / 77 կգ /,  Ռուբեն Ղարիբյանը / 82 կգ / ,   Մաքսիմ Մանուկյանը / 87 կգ / , Արթուր Ալեքսանյան / 97 կգ /  և Դավիթ Օվասապյանը / 130 կգ /:

Առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվելու։ Այս առումով կարևորվում են մարտին ու մայիսին Բուդապեշտում և Սոֆիայում հաջորդաբար անցկացվելիք միջազգային մրցաշարերը, որոնցում եզրափակիչ մտնող ըմբիշները կարժանանան Տոկիոյի խաղերում հանդես գալու պատվին։

Հունահռոմեական ըմբշամարտի մեր օլիմպիական թիմը 77կգ և 97 կգ քաշային կարգերում արդեն ունի ուղեգրեր, որոնք, սակայն,  անվանական չեն։

Հռոմում Եվրոպայի  առաջնությունը եզրագիծը կհատի փետրվարի 16 –ին:

 

Այլ նորություններ