Աշխարհի առաջնություն. Հովհաննես Դավթյանը անհաջող մեկնարկեց

14:06 - 24 Օգո, 2015

Աստանայում օգոստոսի 24-ին մեկնարկած ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող  մարզիկներից առաջինը պայքարի մեջ է մտել Հովհաննես Դավթյանը:

 

60 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում Դավթյանը պարտվել է ֆրանսիացի Վինսենտ Լիմարին և դուրս է մնացել պայքարից:

Աշխարհի առաջնությանը մասնակցում են  նաև 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը, 66 կգ քաշային Արսեն Ղազարյանը, 81 կգ քաշայիններ Անդրանիկ Չափարյանն ու Ռաֆայել Դավթյանը:

Այլ նորություններ