Հունգարիայի Գյոռ քաղաքում վաղը ՝ փետրվարի 24 –ին կսկսվի հրաձգության Եվրոպայի առաջնությունը:
Մեր ազգային հավաքականից կրակագիծ կելնեն Հրաչ Բաբայանը / 10 մ. օդամղիչ հրացան /, Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Գևորգ Մելքոնյանը, Նորայր Առաքելյանը / 10մ. օդամղիչ ատրճանակ / և երիտասարդներ Նարե Գաբրիելյանը, Էդիտա Մանուչարյանը, Գոռ Մանուչարյանը, Գրիգոր Պողոսյանը / 10մ. օդամղիչ ատրճանակ /:
Մրցաշարը վարկանիշային է և յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի Փարիզի օլիմպիական խաղերի մասնակցության երկու ուղեգիր։