Հնդկաստանը նախատեսում է հաջորդ տարվա սեպտեմբերին հայտ ներկայացնել 2036թ. օլիմպիական խաղերի անցկացման համար: Այս մասին ասել է երկրի սպորտի նախարար Անուրագ Թակուրը։
« Եթե Հնդկաստանը կարողացել է ստանձնել G20-ի նախագահությունը նման մեծ մասշտաբով, ապա վստահ եմ, որ կառավարությունը մեր ԱՕԿ –ի հետ կկարողանա կազմակերպել նաև օլիմպիական խաղեր: Տեղյակ ենք, որ տեղերը ամրագրված են մինչև 2032 թվականը: Բայց 2036 - ի համար վստահ ենք, որ Հնդկաստանը լիովին կնախապատրաստվի և հայտով կդիմի ՄՕԿ -ին »,- Times of India-ին ասել է Թակուրը:
Նա նաև նշել է, որ կնախապատրաստեն միջոցառման ճանապարհային քարտեզ և այն հաջորդ սեպտեմբերին կներկայացնեն Մումբայում կայանալիք միջազգային օլիմպիական կոմիտեի համաժողովին։
Հնդկաստանը մեծ ջանքեր է ներդնում սպորտի զարգացման համար և վստահ է, որ կկարողանա ընդունել օլիմպիական խաղերը:
Եթե ամեն բան հաջող ընթանա, ապա Գուջարաթ նահանգի Ահմեդաբադը, ամենայն հավանականությամբ, կլինի խաղերի «հյուրընկալող քաղաքը»: