Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ըմբիշները: 98 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Ալեքսանյանը եզրափակչում կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոեւի հետ:
Օլիմպիական խաղերի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր Սեյեդմոստաֆա Սալեհիզադեհին (Իրան), ապա 1/8 եզրափակչում ոչ մի շանս չէր տվել ամերիկացի Թրեյսի Հանկոկին: Ալեքսանյանը քառորդ եզրափակչում առավելության էր հասել վրացի Ռեւազի Նադարեիշվիլիի, իսկ կիսաեզրափակչում՝ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովի նկատմամբ: