«Մրցակիցը մեծ փորձ ուներ եւ 40 րոպե խաղաց նույն տեմպով։ Մենք կարողացանք դա անել միայն 30 րոպե, սակայն այդքանը բավարար չէր հաղթելու համար։ Չորրորդ քառորդում մենք մեր մակարդակի վրա չէինք»։
Բոսնիա եւ Հերցեգովինայից կրած պարտությունից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը։ Մարզիչն ամփոփեց խաղի արդյունքները.
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ֆանտաստիկ աջակցության համար։ Շատ հաճելի է խաղալ նման մթնոլորտում։ Ափսոս, իմ տղաները պատրաստ չէին որսալ այդ հաճույքը։ Մենք տուգանայինից ներս լավ չպաշտպանվեցինք եւ շատ անհատական սխալներ թույլ տվեցիք։ Նաեւ բազմաթիվ հնարավորություններ բաց թողեցինք տուգանայինից դուրս։ Կարող ենք միայն շնորհավորել Բոսնիա եւ Հերցեգովինային։ Կարծում եմ՝ բոլորս տխուր ենք հիմա, քանի որ չկարողացանք կատարել վերջին քայլը։ Մյուս կողմից մենք կարողացանք վերափոխել բասկետբոլը Հայաստանում։ Ցույց տվեցինք, որ այս թիմն ապագա ունի։ Ցավոք, իմ տղաները միջազգային փորձ չունեին։ Նրանցից շատերն իրենց կարիերայի ամենամեծ խաղերն անցկացրին։ Նրանք չկարողացան լիովին արդարացնել մեր ակնկալիքները։ Մեր մի քանի խաղացողներ վնասվածքներ ունեին եւ ֆիզիկապես լավ վիճակում չէին։ Ի տարբերություն մեզ՝ բոսնիացիներն ունեին պահեստայինների մեծ նստարան։ Բայց եկեք պատրվակներ չփնտրենք։ Մենք պարտվեցինք, քանի որ չկարողացանք օգտագործել շատ հնարավորություններ»,- նշեց Բավցեւիչը։
Հայաստանի հավաքականը՝ Բոնիա եւ Հերցեգովինայի հետ տնային խաղով (66։83) ավատրեց մրցելույթներն աշխարհի առաջնությունում։ Մեր թիմն A խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը եւ դուրս մնաց հետագա պայքարից։