Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացվեց Եվրոպայի կարատեի 48 –րդ առաջնությունը: 45 երկրների 996 մարզիկ – մարզուհիների թվում էին Հայաստանի 13 ներկայացուցիչներ: Մասնակիցները ներկայացնում էին տարիքային երեք խումբ. պատանիներ, երիտասարդներ և մինչև 21 տարեկաններ:
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանն ասաց, որ Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ մինչև 17 տարեկանների պայքարի մասնակից Ռոբերտ Հովհաննիսյանը / 76 կգ /: Երևանցին անցկացրեց հինգ մենամարտ, տոնեց չորս տպավորիչ հաղթանակ, պարտվեց միայն կիսաեզրափակիչում, գրավեց երրորդ տեղը և պարգևատրվեց բրոնզե մեդալով: