Ալբանիայում իրենց մրցավեճը ավարտեցին Եվրոպայի բասկետոբոլի պատանեկան առաջնության տղաների խմբային մրցաշարի մասնակիցները : Երրորդ խմբի երկրորդ ենթախմբի կիասաեզրափակիչում Հայաստանի մինչև 16 տարեկանների թիմը մրցեց տանտերերի հետ: Ի պատիվ հայ մարզիկների ասենք, որ նրանք անզիջում պայքար մղեցին հաղթանակի հասնելու համար: Այդ մասին վկայում է նաև գրանցված հաշիվը՝ 81 : 82: Փաստորեն մեկ միավորի տարբերությամբ կրած պարտությունը ցույց է տալիս մերոնց ձախողվելու պատճառը:
Հայաստանի ներկայացուցիչները մարտական տրամադրությամբ խաղադաշտ ելան նաև երրորդ տեղի համար մրցավեճում: Մրցակիցը Ադրբեջանի թիմն էր, որի նկատմամբ մերոնք հաղթեցին ութ միավորի առավելությամբ ՝ 71 : 63 :
Արժե նշել, որ կազմվեց C դիվիզիոնի A ենթախմբի խորհդանշական հավաքականը: Լավագույն հնգյակում ընդգրկվեց նաև մեր երկրի ներկայացուցիչ Ռաֆայել Մասումյանը: