Հունաստանի Իրակլիոն քաղաքում սկսվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի համար հաջող էր մեկնարկը: Առաջինը ծանրահարթակ ելավ գյումրեցի Գառնիկ Չոլակյանը / 55 կգ /:
Անցյալի նշանավոր ծանրորդ, աշխարհի առաջնության մրցանակակիր, միջազգային վարպետ Ալեքսան Կարապետյանի անձնական սանը պոկեց 108 կգ, հրեց 132 կգ և երկամարտի 240 կգ արդյունքով արժանացավ հաղթողի կոչմանն ու ոսկե մեդալին: