Երեւանում ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում այսօր կայացան տասներորդ տուրի պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց եւ այժմ կես միավորով գերազանցում է պարտություն կրած Ռոբերտ Հովհաննիսյանին: Վաղը եզրափակիչ տուրում չեմպիոնության հավակնորդները կհանդիպեն միմյանց:
Տասներորդ տուրի արդյունքները. Ռոբերտ Հովհաննիսյան-Մանուել Պետրոսյան՝ 0:1, Տիգրան Հարությունյան-Հովհաննես Գաբուզյան՝ 0:1, Կարեն Գրիգորյան-Տիգրան Պետրոսյան, Արման Փաշիկյան-Սամվել Տեր-Սահակյան, Շանթ Սարգսյան-Հայկ Մարտիոսյան՝ ոչ-ոքի, Զավեն Անդրիասյանն ազատ էր:
Մրցաշարային աղյուսակ. Մարտիրոսյան՝ 6.5 միավոր, Հովհաննիսյան՝ 6, Փաշիկյան՝ 5.5, Մ. Պետրոսյան, Անդրիասյան՝ 5-ական, Սարգսյան՝ 4.5, Տեր-Սահակյան՝ 4, Հարությունյան, Գրիգորյան, Տ. Պետրոսյան՝ 3.5-ական, Գաբուզյան՝ 3:
Հունվարի 22-ին կայանալիք եզրափակիչ՝ 11-րդ տուրում միմյանց հետ խաղան. Մարտիրոսյան-Հովհաննիսյան, Տեր-Սահակյան-Տ. Սարգսյան, Պետրոսյան-Փաշիկյան, Գաբուզյան-Գրիգորյան, Անդրիասյան-Հարությունյան: Մանուել Պետրոսյանն ազատ է: