ՀԱՕԿ-ում ստեղծվել է Եվրոպական խաղերով զբաղվող աշխատանքային խումբ

14:27 - 29 Մար, 2019

Մինսկում հունիսի 21-30-ը կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերին ընդառաջ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Եվրոպական խաղերին լավագույնս նախապատրաստվելու համար: 

Աշխատանքային խմբի ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանն այսօր անցկացրել է խմբի առաջին ժողովը: 

Ներկայացնում խմբի կազմը՝ ըստ ստանձնած պարտավորությունների:

                 

         Արմեն   Գրիգորյան

  • Աշխատանքային խմբի  ղեկավար

 

     Գագիկ  Բոլշիկյան,  Հրաչիկ Քանանյան

  • շքերթային համազգեստ
    • մարզական  համազգեստ
    • մասնագիտական համազգեստ
    • ինքնաթիռի տոմսեր

 

      Ավետիք  Ստեփանյան     

  • ՀՀ մեծ և փոքր չափսերի դրոշներ
  • ատրիբուտիկա
  • պահանջվող պարագաներ

 

Անժելա  Միրզոյան, Գոհար  Հովհաննիսյան  

  • պատվիրակության անդամների հավատագրման գործընթաց
  • նախնական   մանդատի   անցկացում
  • սպորտային  հայտերի   ներկայացում
  • պատվիրակության անդամների համազգեստի  հետ

կապված  տվյալներ/չափսեր/

 

Աննա   Մելքոնյան  

  • պատվիրակության անդամների ապահովագրության

գործընթացը

 

    Նաիրի  Մանուկյան      

  • անհրաժեշտ դեղորյաքի  և վերականգնիչների ապահովում

 

    Արեգ  Հովհաննիսյան 

  • Դոպինգ  ստուգման  իրականացում

 

Շուշանիկ Հակոբյան     

  • ԶԼՄ-ների հետ կապ
  • լրատվություն

 

Լյովա   Վարդանյան    

  • զինծառայող  մարզիկներին  առնչվող  հարցեր
  •  սովորող մարզիկներին  առնչվող հարցեր
  • հավաքական թիմերի մարզչական անձնակազմին առնչվող

հարցեր

  •  մարզիկների   նախապատրասման  աշխատանքների  հսկողության  սահմանում/մարզումներ,ՈՒՄՀ,մրցման

մասնակցության արդյունքներ և այլն

 

Աշխատանքային խումբը հանդիպում-ժողովներ է պլանավորում անցկացնել ամիսը 2 անգամ: 

   

 

 

 

 

 

 

 

 

Այլ նորություններ