Առաջիկա հուլիսին տեղի կունենան Եվրոպայի առաջնության ծրագրով մինչև 22 տարեկան վոլեյբոլիստների ենթախմբային մրցաշարերը:
Մարզաձևի եվրոպական կոնֆեդերացիայի որոշմամբ << Ե >> ենթախմբի հանդիպումները կանցկացվեն Երևանում: ՀՀ հավաքականի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Դանիայի թիմերը:
Հանդիպումները նշանակված են հուլիսի 21 – 23 –ը: