Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում հաղթեց Սարվադորի ընտրանուն:
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի թիմը հաղթեց 4-0 հաշվով: Հավաքականի կազմում աչքի ընկան Հովհաննես Համբարձումյանը, Տիգրան Բարսեղյանը, Գեղամ Կադիմյանը, ինչպես նաև ինքնագոլի հեղինակ դարձավ Խավիեր Գարսիան:
Օրեր առաջ Հայաստանի հավաքականը հաղթել էր նաև Գվատեմալային 7-1 հաշվով:
ՀԱՕԿ լրատվության բաժին