Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Իտալիայի հետ: Արոնյանը հաղթեց, Մովսիսյանը պարտվեց, իսկ Հրանտ Մելքումյանը և Կարեն Գրիգորյանը կիսեցին միավորը: Հայաստան-Իտալիա 2-2: Այժմ Հայաստանի թիմը 11-րդ տեղում է, առաջատարը ռուսներն են:
Կանանց պայքարում Հայաստանի մրցակիցը Սերբիան էր: Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կիսեցին միավորը, իսկ Լիլիթ Գալոյանը և Սուսաննա Գաբոյանը պարտվեցին: Կանանց հավաքականը 15-րդ տեղում է:
ՀԱՕԿ լրատվության բաժին