Երևանում ավարտվեց Հայաստանի կանանց շախմատի առաջնությունը։
Ինը հնարավորից յոթ միավոր վաստակեց և առաջին անգամ երկրի չեմպիոնուհու կոչումը նվաճեց Մարիամ Մկրտչյանը: Նրանից << կես քայլ >> ետ մնաց և փոխչեմպիոնուհու պատվին արժանացավ Սուսաննա Գաբոյանը: Լավագույն եռյակը վեց միավորով եզրափակեց փորձառու Մարիա Գևոգյանը: