Չեչենական հանրապետության մայրաքաղաք Գրոզնիում կայացած Կադիրովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկ Արման Դարչինյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
69 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոնը վստահ ելույթ է ունեցել և նրա մեդալը կարող էր ավելի բարձր հարգի լինել: Ղազախ բռնցքամարտիկի հետ կիսաեզրափակչ մենամարտում մրցավարները երկու մարզիկներին էլ տվել են հավասար միավորներ և կրկին վերջնական ընտրությունը մնացել է համակարգչին, որը նախապատվությունը տվել է ղազախ մարզիկին, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: