Հայաստանի ծանրամարտի հավաքականը ոսկե մեդալով նշանավորեց նորամուտը Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Գյումրեցի վարպետների հարուստ ավանդույթներին հավատարիմ մնաց Ալեքսանդրա Գրիգորյանը / 55 կգ /:
Առաջին ՝ պոկում վարժությունում նա 81 կգ արդյունքով զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը: Դժվար է հավատալ, որ հայ մարզուհին կկարողանա շրջանցել առաջատարներին, դեռ ավելին՝ կդառնա ոսկե դափնեկիր:
Անհնարին թվացող այդ խնդրին Ալեքսանդրան համապատասխան լուծում տվեց և մեր պատվիրակության առաջին մասնակիցը ոսկե մեդալով << բացեց հաշիվը >> : Մեր դուստրը հրում վարժությունում սանձեց 107 կգ կշռող ծանրաձողը, երկամարտի 188 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը և արժանիորեն չեմպիոն հռչակվեց: Նշենք, որ Ալեքսանդրան ընթացիկ մրցաշրջանում հաղթել է նաև Եվրոպայի եիտասարդական ստուգատեսում:
Շնորհավորում ենք մեր կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, բազմափորձ Արտաշես Ներսիսյանին և չեմպիոնուհու անձնական մարզիչ, արդեն նորընծա վաստակավոր մարզիչ Քրիստինե Պետրոսյանին ու ակնկալում նորանոր հաջողություններ:
Այսօր ծանրահարթակ կելնի այս տարվա մեծահասակաների Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը / 67 կգ /: