Բռնցքամարտի եվրոպական միությունը / EUBC / հրապարակել է կարևոր միջոցառումների մրցավայրերն ու ժամանակները:
Ներկայացված նկարը հուշում է, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունը տեղի կունենա Հայաստանում ՝ ապրիլին: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում մեր մայրաքաղաքում անցկացվեց Եվրոպայի տղամարդկանց 44 –րդ առաջնությունը:
Հայաստանի հավաքականի հաշվին գրանցվեց չորս մեդալ. / մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե /:
Երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի պատվին արժանացավ գյումրեցի Հովհաննես Բաչկովը / 63 , 5 կգ / :
Փոխչեմպիոն դարձան երևանցիներ Արթուր Բազեյանը / 57 կգ / և Ռաֆայել Հովհաննիսյանը / 86 կգ /:
Պատվանդանի << բրոնզե >> աստիճանին կանգնեց աբովյանցի Նարեկ Մանասյանը / 92 կգ /: