Լևոն Արոնյանը դուրս մնաց Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի պայքարից:
Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ ավարտվեց ոչ-ոքի` 2 : 2 / գրանցվեց մեկական հաղթանակ և երկու ոչ-ոքի /:
Երկօրյա հանդիպումների ընդհանուր արդյունքով հաղթեց ֆրանսիացի շախմատիստը: