Հայաստանի սամբոյի հավաքականի 98 կգ քաշայիններ Արսեն Խանջյանը և մարտական մրցաձևը ներկայացրած Արման Ավանեսյանը գերազանց մրցելույթներ ունեցան Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Մեր հերկուլեսները միայն հաղթանակներ տոնեցին և հռչակվեցին աշխարհամասի չեմպիոններ:
Արծաթե մեդալակիր դարձավ կանանց մրցաշարի մասնակից Վարսիկ Գրիգորյանը / 54 կգ /:
Երրորդ տեղով բավարարվեցին Տիգրան Կիրակոսյանը / 58 կգ / , Նարեկ Դալլաքյանը / 64 կգ /, Բորիս Շատվերյանը / 79 կգ / և մարտական սամբոյում ՝ Մխիթար Մխիթարյանը / 58 կգ /:
Առաջնությանը մասնակցում են 20 երկրների պատվիրակներ:
Այսօր մրցում են երիտասարդները, վաղը ՝ դեռահասները, իսկ ապրիլի 23 –ին ՝ պատանիները: