Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական / մինչև 20 տարեկաններ / առաջնությունում մեր պատվիրակները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ:
Սուրեն Աղաջանյանը / 60 կգ / հինգ հաղթական գոտեմարտ անցկացրեց, վստահորեն նվաճեց չեմպիոնի կոչումը և արժանացավ ոսկե պարգևի: Արծաթե մեդալով պարգևատրվեց Գասպար Տերտերյանը / 67 կգ /, << բրոնզով > ՝ Վիգեն Նազարյանը / 87 կգ /։
Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ տեղը։