Հասան Աքուսը / Թուրքիա / ժամանակավորապես վայր է դրել ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի / EWF / նախագահի պաշտոնը: Պատճառը միջազգային դոպինգ թեստավորման գործակալության (ITA) մեղադրանքներն են, հատկապես՝ հակադոպինգային կանոնների խախտումները կոծկելը:
Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել EWF –ի առաջին փոխնախագահ, ռուսաստանցի Մաքսիմ Ագապիտովը: